«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերի ձեռքբերման ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, գերմանական ակումբը «Կապտանռնագույններին» հասկացրել է, որ իսպանացուն բաց կթողնեն առնվազն 60 միլիոն եվրոյի դիմաց: Հաղորդվում է, որ «Լայպցիգը» ցանկանում է խաղացողի համար հասանելիք գումարը ստանալ միանվագ, այլ ոչ փուլային տարբերակով։
Նշվում է, որ «Բարսելոնան» կարող է իրեն թույլ տալ միայն մեկ խոշոր տրանսֆեր այս ամռանը։ Եթե կատալոնացիները չկարողանան ձեռք բերել Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին, ապա բոլոր ուժերը կուղղվեն 26-ամյա Օլմոյի տրանսֆերի գնման ուղղությամբ։