«Բարսելոնայի» լեհ կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է նոր մրցաշրջանի մեկնարկում սպասելիքների մասին։
«Վստահ եմ, որ ավելի շատ գոլեր կխփեմ, քան նախորդ մրցաշրջանում։ Անցած մրցաշրջանն ամենահաջողը չէր և՛ իմ, և՛ թիմի համար»,- Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ 35-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում «Կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: