«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է 36-ամյա կենտրոնական պաշտպան Ջոնի Էվանսի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2025 թվականի ամառ երկարաձգելու մասին։
«Ուրախ եմ, որ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգեցի պայմանագիրս «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Միշտ պատիվ է խաղալ այս մեծ ակումբում և զգալ մեր անհավանական երկրպագուների աջակցությունը:
Անցած մրցաշրջանում պատիվ էր վերադառնալ ակումբ և ներկայացնել ֆանտաստիկ խաղացողներ և հիանալի մարզիչ ունեցող թիմը:
Անգլիայի գավաթի հաղթանակն անմոռանալի փորձ էր: Գիտեմ, որ գալիք մրցաշրջանում մենք կարող ենք ավելի շատ տիտղոսների համար պայքարել»,- Էվանսի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Էվանսը «կարմիր սատանաների» սան է և ակումբի համակարգում էր մինչև 2015 թվականը։ Անցած մրցաշրջանում պաշտպանը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» և բոլոր մրցաշարերում մասնակցել 30 հանդիպման (մեկ գոլային փոխանցում)։
























































