Դորտմունդի «Բորուսիան» ձևակերպել է Գերմանիայի հավաքականի և «Շտուտգարտի» կենտրոնական պաշտպանի տրանսֆերը։
Վալդեմար Անտոնը «Բորուսիայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ըստ Transfermarkt-ի՝ դորտմունդցիները 27-ամյա գերմանացու համար կվճարեն 22 մլն եվրո։
2023/24 Բունդեսլիգայում Անտոնն անցկացրել է 33 խաղ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Եվրո 2024-ում նա երկու անգամ փոխարինման դուրս եկավ Գերմանիայի հավաքականի կազմում։