Անգլիական «Չելսիի» համար այս ամառ գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը վինգերի դիրքն ուժեղացնելն է, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ըստ աղբյուրի, լոնդոնյան ակումբը, չկարողնալով համաձայնության գալ Մայքլ Օլիսեի տրանսֆերի հարցում (նա երեկ տեղափոխվեց «Բավարիա», խմբ․), այժմ դիտարկում է Կաուրո Միտոմայի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։ «Չելսիի» տրանսֆերային ցուցակում են նաև «Բրյուգեի» նորվեգացի վինգեր Անտոնիո Նուսան և «Լիդսի» նիդեռլանդացի վինգեր Սամերվիլը։
Միտոմայի՝ «Բրայթոնի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեծ մասը բաց թողեց վնասվածքի պատճառով։
Ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։