«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի հետ պայմանագիր կնքելու մասին հարցին։
«Իհարկե, նա ինձ շատ է դուր գալիս: Բայց մենք պետք է թողնենք, որ համապատասխան մասնագետներն իրենց գործն անեն։ Դեկուն աշխատում է թիմի բարելավումների ուղղությամբ, որոնք համաձայնեցվել են Ֆլիկի հետ։ Ես հուսով եմ, որ շուտով լավ նորություններ կունենանք:
Նիկոյի տրանսֆերի համար փող ունե՞նք։ Այս պահին՝ այո: Սա վերջին տարիների կատարած աշխատանքի արդյունքն է։ Մենք հասել ենք այն կետին, որ կարող ենք մեզ թույլ տալ նման մակարդակի տրանսֆեր ձևակերպել»,- ասել է Լապորտան Catalunya Radio-ին տված հարցազրույցում։
Ըստ լուրերի՝ 21-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Բավարիան» և անգլիական գրանդ ակումբները: