Կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը՝ Մադրիդի «Ռեալի» աստղ Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը, որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Ջոբը նախատեսում է առնվազն ևս մեկ մրցաշրջան մնալ «Սանդերլենդում»:
Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Քրիսթալ Փելասը», հետաքրքրություն են ցուցաբերում Ջոբ Բելինգհեմի նկատմամբ, սակայն 18-ամյա ֆուտբոլիստին գրավում է «Սանդերլենդի» նախագիծը:
Նշենք, որ Transfermarkt-ը Ջոբ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 մլն եվրո։