«Ալ Իտաֆակի» գլխավոր մարզիչ և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը խոսել է այն մասին, թե ինչու է Եվրոպայում հանդես եկել միայն մերսիսայդյան ակումբում։
«Ես առաջարկներ ունեի Մադրիդի «Ռեալից» և «Չելսիից», բայց իմ սիրտը միշտ պատկանում էր «Լիվերպուլին»:
Ես երբեք չեմ զղջացել իմ որոշման համար։ Եթե ես կարողանայի հետ գնալ, ես նույնը կանեի»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլի» սան է։ Անգլիայում նա հանդես է եկել միայն այս թիմում, իսկ կարիերայի ավարտին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում։