Իտալական «Ինտերը» հետաքրքրված է գերմանական Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեի ծառայություններով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Հաղորդվում է, որ «ներաձուրիները» կարող են վարձակալել 27-ամյա Կիմին, իսկ «Բավարիան» դեմ չէ նրան բաց թողնելուն:
2023/24 մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Անցած ամառ Մին Ջեն իտալական «Նապոլիից» տեղափոխվեց «Բավարիա»։ 2022/23 մրցաշրջանում Կիմը ճանաչվել էր Ա Սերիայի լավագույն պաշտպան։