Մադրիդի «Ատլետիկոն» մոտ է «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանի տրանսֆերը ձևակերպելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ ակումբները համաձայնության են եկել 27-ամյա Լե Նորմանի տրանսֆերի շուրջ 30 միլիոն եվրոյի դիմաց:
Ինքը՝ պաշտպանը, նախապես տվել է իր համաձայնությունն այս տեղափոխությանը։
2023/24 մրցաշրջանում Ռոբին Լե Նորմանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։