«Ուրարտուն» հայտարարել է 3 ֆուտբոլիստների պայմանագրերը երկարաձգելու մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն ու հարձակվող Լեոն Սաբուան մեկ տարով երկարաձգել են պայմանագրերը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Ֆուտբոլիստների գործող պայմանագրերն ավարտվել էին այս ամառ։
Օլեգ Պոլյակովը «Ուրարտուին» միացել է 2020 թվականին և մասնակցել է 121 պաշտոնական հանդիպումներին՝ համարվելով ակումբի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած լեգեոնականը, իսկ Ալեքսանդր Մելիխովն ու Լեոն Սաբուան ակումբին միացել են 2022/23 մրցաշրջանին ընդառաջ՝ անցկացնելով համապատասխանաբար 58 և 43 հանդիպում։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստները «Ուրարտուի» հետ միասին դարձել են Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Մաղթում ենք ֆուտբոլիստներին հաջող ելույթներ մեր թիմի կազմում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։