«Արարատ-Արմենիայի» հարձակվող Մոհամեդ Յատտարան հեռացել է թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա գվինեացի Մոհամեդ Յատտարայի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է, կողմերը համատեղ որոշում են կայացրել` չերկարաձգել այն։
Յատտարան «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2023թ ամռանը ու թիմի կազմում անցկացրած այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել 30 հանդիպման` դառնալով 18 գոլի հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Մոհամեդին և հաջողություն մաղթել նրան։