«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «հենց վաղվանից՝ հունիսի 3-ից, «Ալաշկերտ» Ֆուտբոլային ակումբում մեկնարկում է նոր թիմի հավաքագրման գործընթացը»։
Արդյոք այս գործընթացն իրենից ենթադրո՞ւմ է թիմի ներկայիս ֆուտբոլիստների հետ պայմանագրերի խզում և ամբողջովին նոր թիմի հավաքագրում․ պարզաբանման նպատակով ArmSport-ը դիմել է ակումբին, որտեղից մանրամասներ են ներկայացրել․
«Հավաքագրումը սելեկցիան է, որը կատարվում է բոլորին հայտնի ճանապարհով։ Իսկ թե քանակական ինչ փոփոխություններ կլինեն՝ ժամանակը ցույց կտա»։