«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ավարտված մրցաշրջանի արդյունքների, ինչպես նաև թիմի ծրագրերի մասին։
«Ավարտվեց Հայաստանի IDBANK Պրեմիեր Լիգայի 2023-2024 թթ. մրցաշրջանը, որն այնքան էլ հաջող չէր մշտապես բարձր տեղերի համար պայքարող մեր թիմի համար. «Ալաշկերտը» մրցաշարային աղյուսակում գրավեց 5-րդ տեղը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ակումբի ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված և նախատեսում է ապագային միտված գործնական քայլեր ձեռնարկել ավելի մարտունակ և ավելի հզոր կոլեկտիվ ձևավորելու համար: Մասնավորապես, հենց վաղվանից՝ հունիսի 3-ից, «Ալաշկերտ» Ֆուտբոլային ակումբում մեկնարկում է նոր թիմի հավաքագրման գործընթացը»,-ասված է հայտարարության մեջ։