«Նոան» հայտարարել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» արդեն նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանի տեղափոխության մասին: Նոր թիմում Դաշյանը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:
Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի հայկական մեկ այլ ակումբում
Դաշյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Կարիերայի ընթացքում Արտակ Դաշյանը հասցրել է հանդես գալ «Ուրարտու», «Մետալուրգ», «Գանձասար», «Ալ-Մուհարաք», «Վարդար», «Ալաշկերտ», «Ատիրաու» և «Փյունիկ» ակումբներում: Նա «Փյունիկ» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը՝ թիմի կազմում ընդհանուր առմամբ անցկացնելով 98 հանդիպում և դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: