«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է թիմից։ Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Դաշյանը «Փյունիկ» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը:
Դաշյանը, ընդհանուր առմամբ, 98 հանդիպում է անցկացրել թիմի կազմում` դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Արտակին անձնվեր ելույթների համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում: