Մայիսի 29-ին հունական «Օլիմպիակոսը» Կոնֆերանցիաների լիգայի եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել է իտալական «Ֆիորենտինային». հանդիպման միակ գոլը Աթենքում կայացած հանդիպման 116-րդ րոպեին խփել է մարոկացի հարձակվող Այուբ Էլ Կաաբին։
«Օլիմպիակոսի» հարձակվողն այս պահին եվրոպական ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ 14 խփած գնդակով: Դրանցից 11-ը Էլ Կաաբին խփել է փլեյ-օֆֆ փուլերում: Սա,ըստ Opta Sports-ի, եվրոպական մրցաշրջանում ամենաշատ գոլերն են փլեյ-օֆֆ փուլերում այն բանից հետո, երբ ավելացվել են խմբային փուլերը:
Այս հաղթանակի շնորհիվ «Օլիմպիակոսը» դարձել է պատմության մեջ առաջին հունական ակումբը, որը հաղթել է եվրագավաթները և առաջին ակումբը վերջին 22 տարում, որը նվաճել է եվրագավաթը սեփականերկրում։