Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մարզավիճակի մասին։
«Ինչ վերաբերում է Մբապեին, չե՞ք կարծում, որ նա լավ մարզավիճակում է: Նա մրցաշրջանում ընդամենը 44 գոլ խփեց, թեև կարող էր ավելին անել, բայց լավ է։ Նա խաղացել է Ֆրանսիայի գավաթի եզրափակչում, ակտիվ եղել։ Մյուսները վաղաժամ դադարեցրին խաղալ կամ չխաղացին իրենց ակումբում: Բայց, ճիշտն ասած, ես հրաշագործ չեմ։ Դու ոչինչ չես կարող փոխել քո ունեցած ժամանակում»,- Դեշամի խոսքը մեջբերում է AS-ը։
Ֆրանսիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն 2023/2024 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին հինգ խաղերում հարձակվողը մեկ գոլի հեղինակ է դարձել՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով Ֆրանսիայի Լիգա 1-ի վերջին երկու տուրերը, որից հետո մայիսի 25-ին խաղացել է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում։