Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայի՝ այս ամառ ակումբից հնարավոր հեռանալու մասին։
«Այո, Մեմֆիս Դեպայը ամռանը նոր ակումբ կփնտրի»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Կումանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ հոլանդացին ամռանը հեռանալու է Մադրիդի «Ատլետիկոյից»:
30-ամյա Մեմֆիս Դեպայը միացել է Մադրիդի «Ատլետիկոյին» 2023 թվականի հունվարին։