Վենսան Կոմպանին մեկնաբանել է իր նշանակումը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Անհամբերությամբ սպասում եմ «Բավարիայում» աշխատանքիս։ Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այս ակումբում. «Բավարիան» միջազգային ֆուտբոլի ինստիտուտ է»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա բելգիացին թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։ «Բարնլին», որը գլխավորում էր Կոմպանին, մասնագետի պայմանագիրը գնելու համար կստանա մոտ 12 միլիոն եվրո։