«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-2).
«Այսօր շատ դրական տրամադրություն էր։ Թիմը ցույց տվեց տոկունություն՝ շարունակելով պայքարը երկու անգամ հաշվի մեջ զիջելուց հետո:
Դուք խուճապ տեսե՞լ եք: Ոչ, բացարձակապես, մենք շատ հավաքված էինք։ Մենք ամբողջ խաղի ընթացքում շարունակեցինք հնարավորություններ ստեղծել։
Բայց կային նաև բացասական կողմեր. մենք նրանց տվել ենք առավելություն, դա չպետք է լինի, դա անընդունելի է, մենք պետք է դասեր քաղենք սրանից։ Բայց ես ուրախ եմ այս հաղթանակով, և մենք պետք է առաջ գնանք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն: