Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը նշել է, թե որն է իր կարծիքով Լոնդոնի «Չելսիի» գլխավոր խնդիրը։
«Եթե դուք միլիարդ ֆունտ եք ծախսել, չեք կարող պաշտոնանկ անել մարզչին: Հետաքրքիր է, թե այս ամառը ինչպես կանցնի կառավարման տեսանկյունից։ Մենք նախկինում ասել ենք՝ որտե՞ղ է այն փորձը, որը փոխում է խաղի ընթացքը: Ո՞ւր են այն մարդիկ ու կերպարները, որոնց կհետևեն երիտասարդները։
Կար Տիագո Սիլվան, բայց նա արդեն 38 տարեկան է։ Նրանք պետք է պայմանագիր կնքեն փորձառու ֆուտբոլիստների հետ:
Նայեք այս պահին Եվրոպայի լավագույն թիմին՝ Լևերկուզենի «Բայերին»: Նրանք շատ երիտասարդներ ունեն, բայց ովքե՞ր էին հիմնական նորեկները։ Ջակա.․․ Ալոնսոն մտավ տրանսֆերային շուկա և պայմանագիր կնքեց Ջակայի հետ: Փո՜րձ․․․»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում The Mirror-ը։