«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Էվերտոնի» հետ հանդիպումից հետո (0-2) խոսել է «կարմիրների» հարձակվող Դարվին Նունյեսի մասին։
«Ակումբում երկու տարի աշխատելուց հետո ես կցանկանայի տեսնել Դարվինի լավ արդյունքները: Նա շատ բան լավ է անում, խնդիրներ է ստեղծում մրցակիցների համար և գոլեր է խփում:
Բայց հիմա «Լիվերպուլին» պետք էր ֆուտբոլիստ, ով կարող էր գոլ խփել «Մանչեսթեր Յունայթեդին» և «Էվերտոնին» արտագնա խաղում: Սխալվելու ժամանակ չկա, հոկտեմբեր կամ նոյեմբեր չէ։
Կարծում եմ՝ այս ամառ «Լիվերպուլը» պետք է Նունյեսի հետ կապված կարևոր որոշում կայացնի»,- Կարագերի խոսքերն է մեջբերում բրիտանական Liverpool Echo հրատարակությունը։