«Ռոմայի» հանդիպումը դադարեցվել է Էվան Նդիկայի վատ վիճակի պատճառով։
Ա Սերիայի 32-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ խաղի 71-րդ րոպեին պաշտպանը նստել է, ապա պառկել խոտածածկին՝ կրծքավանդակը բռնած։ Մրցավար Լուկա Պայրետտոն դադարեցրել է խաղը։
Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել. Նրան պատգարակով տեղափոխել են տրիբունայի սենյակ։ Խաղադաշտը լքելիս խաղացողը ձեռքը կրծքով պահելով՝ բութ մատը վեր է բարձրացրել մատնանշելով, որ իրեն լավ է զգում։
83-րդ րոպեին որոշվել է չշարունակել հանդիպումը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժզննում կանցնի։