«Նապոլիի» պաշտպան և ավագ Ջովանի Դի Լորենցոն խոսել է Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի «Ֆրոզինոնեի» հետ խաղի (2։2) մասին։
«Մենք կարևոր միավորներ կորցրեցինք. Մենք տխուր ենք, քանի որ թիմը տվեց ամեն ինչ, բայց չկարողացավ դրական արդյունքի հասնել:
Ես ինձ պատասխանատու եմ զգում, քանի որ անցած մրցաշրջանում ես ես եմ եղել Իտալիայի, և գուցե Եվրոպայի լավագույն թիմի ավագը։ Այս տարի ես «Նապոլիի» ավագն եմ, որի գործերը լավ չեն։
Մենք այնքան էլ հաջող մրցաշրջան չենք անցկացնում, և դա բոլորը գիտեն։ Ցավոք, այս մրցաշրջանում մենք երբեք լավ չենք խաղացել. մենք խոցելի ենք, և մեր հակառակորդները դա զգում են։ Խնդիրները դժվար է շտկել, բայց թիմն անում է ամեն ինչ այս իրավիճակը բարելավելու համար»,- Դի Լորենցոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն։