Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Շտուտգարտը» Սերու Գուիրասիի հերթական գոլի շնորհիվ կարողացավ արտագնա խաղում հաղթել Դորտմունդի «Բորուսիային»։
Այս մրցաշրջանում Սերուն կրկնեց «Շտուտգարտի»՝ մեկ մրցաշրջանում արդյունավետության ռեկորդը գոլերի քանակով։ Ավելի վաղ՝ 2008/2009 մրցաշրջանում, այն սահմանել էր Մարիո Գոմեսը՝ 24 գոլ։
Սակայն Գուիրասին այժմ ունի վեց տուր՝ այս ռեկորդը գերզանցելու համար: Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության մյուս տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
«Շտուտգարտը» 2023/2024 մրցաշրջանի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է։ Թիմը 28 խաղում վաստակել է 60 միավոր։ «Բորուսիան» 53 միավորով հինգերորդն է: