«Փյունիկի» հետ խաղում «Ուրարտուի» կազմում նորամուտը նշած Դենիս Գլուշակովը դարձավ Հայաստանի առաջնություններում թիմում հանդես եկած ամենատարեց լեգեոները:
Ռուս ֆուտբոլիստը 37 տարեկան 31 օրական էր:
Նա գերազանցել է «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Դուդնիկի ռեկորդային ցուցանիշը՝ 36 տարեկան 358 օրական: