«Վան» ՖԱ-ի բժիշկը օգնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բժիշկներին՝ պայքարել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Քանի դեռ մենք անցել ենք չպլանավորված արձակուրդի, մեր ակումբի գլխավոր բժիշկ Հրաչ Ժաժոյանը շարունակում է աշխատել։ Նա օգնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բժիշկներին պայքարել կորոնավիրուսի դեմ»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։