Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում գրանցված գոլերի ընդհանուր թիվը կազմել է 45 գոլ։ Այս ցուցանիշը ռեկորդային է դարձել Պրեմիեր լիգայի պատմության մեջ։
Նախորդ ռեկորդը կազմում էր 44 գոլ մեկ տուրում` մեկական անգամ 2020/2021 և 2022/2023 մրցաշրջաններում:
23 տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Թիմն ունի 51 միավոր։
«Մանչեսթեր Սիթին» 49 միավորով երկրորդ տեղում է՝ մեկ խաղ պակաս անցկացնելով: Երրորդ տեղում Լոնդոնի «Արսենալն» է, որը «Քաղաքաբնակների» հետ հավասար միավոր ունի։