«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը ծնկի վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց կթողնի, հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։
26-ամյա արգենտինացու մոտ ախտորոշվել է ծնկի ներքին կողային կապանի պատռվածք։
«Սպասվում է, որ Լիսանդրոն բաց կթողնի առնվազն 2 ամիս»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
2023/24 մրցաշրջանում Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 10 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։