«Ասթոն Վիլլան» շուտով կհայտարարի հարձակվող Լեոն Բեյլի հետ պայմանագրի երկարաձգման մասին, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Բեյլին «Աթտոն Վիլլայում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։