«Չելսին» չի ցանկանում պաշտոնանկ անել Մաուրիսիո Պոչետինոյին մրցաշրջանի ընթացքում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Չելսին» մտավախություն ունի, որ մինչև հուլիս արգենտինացու հետ պայմանագրի խզումը կարող է հանգեցնել ԱՊԼ-ում գործող ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման։ Գլխավոր մարզչի և նրա անձնակազմի հետ բաժանումը «կապույտների» համար կարժենա ավելի քան 10 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական հարցերով նախկին խորհրդատու Ստեֆան Բորսոնը հայտարարել էր, որ լոնդոնցիները պետք է մինչև հուլիս 100 մլն և ավելի ֆունտի եկամուտ ապահովեն ֆուտբոլիստների վաճառքից, որպեսզի պատժամիջոցների չենթարկվեն։