Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մենյեն մոտ է «Տրաբզոնսպոր» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցությունների վերջնական փուլում են։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։
32-ամյա բելգիացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Մենյեն Բունդեսլիգայում անցկացրել է 8 հանդիպում։