«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական պայքարի մասին։
«Եթե ձեզ Անգլիայի առաջնության փորձագետ է պետք, երևի թե ինձ չպետք է հարցնեք, քանի որ ավելի հաճախ մենք մրցաշրջանն ավարտել ենք երկրորդ տեղում։ Ինձ չի անհանգստացնում այն, որ «Սիթին» երկու խաղ է բաց թողնում: Մենք միշտ սպասում ենք, որ նրանք կհաղթեն իրենց բոլոր խաղերում: Մենք նույնիսկ կարիք չունենք դիտելու, թե ինչպես են նրանք խաղում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
«Լիվերպուլը» 23 խաղից հետո 51 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։