Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը սկսել է իսպաներեն սովորել, հայտնում է Foot Mercato-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկը կարող է դառնալ Չավիի փոխարինողը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Իսպանացի մասնագետն այս մրցաշրջանի ավարտին կհեռանա կատալոնական ակումբից։
Ֆլիկը 58 տարեկան է, մարզչական կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել «Հոֆենհայմի», «ՌԲ Զալցբուրգի», Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հետ։
Նրա գլխավորությամբ մյունխենյան ակումբը երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է գավաթը, երկրի Սուպերգավաթը և դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Նշենք, որ որպես մարզչի օգնական Ֆլիկն օգնել է Գերմանիայի հավաքականին հաղթել 2014 թվականի աշխարհի առաջնությունում։