Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Բրենտֆորդին» և կամային հաղթանակ տարել 3-2 հաշվով:
Հադիպման արդեն 15-րդ րոպեին հյուրերը բացել են հաշիվը. Նիլ Մոպեն է բացել հանդիպման հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսի հենց սկզբում «Տոտենհեմին» հաջողվել է շրջել խաղի ընթացքը։
Նախ՝ 48-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնել է լոնդոնցիների պաշտպան Դեստինի Ուդոջին։ Իսկ 47 վայրկյան անց «Սփըրսի» կիսապաշտպան Բրենան Ջոնսոնը ևս մեկ գոլ է խփել: Արդեն 56-րդ րոպեին Ռիշարլիսոնը երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը:
67-րդ րոպեին Այվան Տոնին կրճատել է հաշվի տարբերությունն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը՝ 3-2:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» բարձրացել է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 43 միավոր:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթին» 3-1 հաշվով հաղթել է «Բարնլիին»: «Քաղաքայինների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Խուան Ալվարեսը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Ռոդրին: Հյուրերի կազմում մեկ գնդակ ետ է բերել Ալ Դահիլը՝ 90+3-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Պրեմիեր լիգայում անցկացրած 21 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 46 միավոր և այժմ երկրորդ տեղում է։ Իր հերթին Անգլիայի առաջնությունում անցկացրած 22 տուրից հետո «Բարնլին» 12 միավորվ 19-րդ տեղում է: