Կառլո Անչելոտին խոսել է մարզիչների վրա ճնշումներին իր վերաբերմունքի մասին։
— Թոփ 5 առաջնություններից ո՞րում եք ամենաշատ ճնշումը զգացել:
-Իմ կարիերայի սկզբում Իտալիայի երկրորդ դիվիզիոնում: Այնտեղ ես շատ դժվարացա հաղթահարել սթրեսը, այն աստիճան, որ օգնականիս ասացի, որ չեմ հասնի 2000թ.-ին։ 2024 թվականն է, և ես դեռ մարզում եմ:
Աստիճանաբար ընտելանում ես ու հասկանում, որ ճնշումն այն վառելիքն է, որը թույլ է տալիս ավելի լավ անել քո գործը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։