Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը հայտնել է, որ «իշամեղուների» վինգեր Ջեյդոն Սանչոն վնասվածք է ստացել, որի պատճառով կարող է բաց թողնել Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Հայդենհայմի» հետ առաջիկա հանդիպումը, որը կկայանա փետրվարի 2-ին։
«Ջեյդոն Սանչոն խնդիրներ ունի հոդերի հատվածում, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով նրա երկար բացակայությունը ֆուտբոլից: Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա երկու օրվա ընթացքում և որքան հնարավոր է շուտ կորոշենք՝ արդյոք նա մեզ հետ կգա Հայդենհայմ»,- Թերզիչի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):