«Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդեն աջ ազդրի վնասվածքի վիրահատությունից հետո հայտարարություն է արել։ Ֆուտբոլիստը նշել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։
«Վիրահատությունը հիանալի է անցել։ Շնորհակալություն բոլորին աջակցող հաղորդագրությունների համար։ Կվերադառնամ ավելի ուժեղ»,-սոցցանցերի իր էջերում գրել է իսպանացի խաղացողը։
Նշենք, որ Բալդեն աջ ազդրի վնասվածք էր ստացել «Աթլետիկի» հետ գավաթային խաղում (2:4):