«Լիվերպուլի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը կարծում է, որ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է համաձայնել Յուրգեն Կլոպին փոխարինելու՝ մերսիսայդյան ակումբի առաջարկին։
«Որպես ֆուտբոլային ռոմանտիկ՝ ես կցանկանայի, որ նա ևս մեկ տարի անցկացներ Լևերկուզենում։ Բայց կարծում եմ, որ եթե «Լիվերպուլը» զանգի, ապա նրա համար շատ դժվար կլինի հրաժարվել։
Նույնիսկ եթե մենք խոսում ենք Կլոպի շարունակականության մասին։ Բանն այն է, որ երբեմն մեծ ակումբները զանգում են միայն մեկ անգամ։ Կարծում եմ՝ Խաբին կհամաձայնի, եթե «Լիվերպուլը» առաջարկ անի»,- Համանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։