«Չելսիի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլն անդրադարձել է մերսիսայդյան ակումբում անցկացրած ժամանակին։ Անգլիացի ֆուտբոլիստը «կարմիրներին» միացել է 2010 թվականին, իսկ «Լիվերպուլը» լքել է 2013 թվականին։
«Հետ նայելով՝ կարող եմ ասել այդ պահին մարմնիս հետ ամեն ինչ վերջացած էր։ Ես պարզապես երբեք հնարավորություն չեմ ունեցել դառնալու այն խաղացողը, ինչպիսին էի մի քանի տարի առաջ: Պատմությունը հաստատում է դա։ Այսինքն, եթե ես մնայի «Չելսիում» կամ տեղափոխվեի այլ երկրի ակումբ, ինձ համար մի փոքր ավելի հեշտ կլիներ, բայց «Լիվերպուլում» սպասելիքները մեծ են։ Եվ ես սկսեցի կոտրվել: Այնպիսի տպավորություն էր, որ ես գիտեի, թե ինչն է ինձ հետ կատարվում, բայց պայմանագիրը, այնուամենայնիվ, ստորագրեցի։ Իհարկե, դա ճիշտ չէ։ «Չելսին» որոշում կայացրեց (չերկարաձգել պայմանագիրը Քոուլի հետ՝ ArmSport), և ես շատ այլ ակումբներից ընտրեցի «Լիվերպուլը», — Քոուլի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
Քոուլը «Վեսթ Հեմի» սան է: