«Բենֆիկայի» ֆուտբոլիստ Անխել դի Մարիան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոյի մասին։
«Եթե ես նրա փոխարեն լինեի, գոլերը չէի տոնի Ռոնալդուի նման։ Ալեխանդրոն շատ ընդունակ խաղացող է, կարծում եմ՝ տարիքի հետ էլ ավելի կբարելավի իր խաղը։ Երբ երիտասարդ էի, ես նույնպես միշտ ցանկանում է դրիբլինգով շրջանցել մրցակիցներիս: Հետո հասկացա, որ ավելի լավ է դա անել ավելի քիչ, բայց ավելի որակով: Գարնաչոն պայծառ ապագա ունի։ Նրանից է կախված՝ կկարողանա՞ հաղթահարել սպասելիքները, թե՞ ոչ»,- Դի Մարիայի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» 19-ամյա կիսապաշտպանը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։