«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ «կարմիր սատանաների» հարձակվողն այցելել էր Բելֆաստի գիշերային ակումբ։
«Մարկուսի գործը փակված է: Պատասխանատվությունը նա վերցրեց, մնացած ամեն ինչ ներքին գործ է։ Այսքանը: Ակումբը շատ հստակ հայտարարություն է տարածել, այժմ մենք պետք է կենտրոնանանք ֆուտբոլային հանդիպումներում հաղթելու վրա»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարկուսը երեկույթին մասնակցելու համար տուգանվել է 764 հազար եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։