«Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է «Ժիրոնայի» մարզիչ Միչելին։ Մասնագետն արդեն հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ, հաղորդում է El Nacional-ը։
Իսպանացին իր պահանջներն է ներկայացրել «կապտանռնագույնների» ղեկավարությանը՝ կապված թիմի կազմի հետ։
Աղբյուրի համաձայն՝ Միչելը ցանկանում է իր հետ «Բարսելոնա» տանել Էրիկ Գարսիային, Ալեյշ Գարսիային և Սավիո Մորեյրային։ Միաժամանակ մասնագետը հույսը չի դնելու Ռոբերտ Լևանդովսկու, Մարկոս Ալոնսոյի, Ժյուլ Կունդեի և Ժոաո Ֆելիքսի վրա։