«Վալենսիայի» բրազիլացի պաշտպան Գաբրիելը կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ ակումբում։
«Ատլետիկոն» հայտարարել է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գաբրիելը նոր ակումբ է տեղափոխվել անվճար։
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում հանդես կգա մինչ այս մրցաշրջանի ավարտը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 մլն եվրո։