«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը կարծում է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չպետք է գլխավորի «Բարսելոնան»։
«Միկելն ասաց, որ իրեն զայրացրել են այն խոսակցությունները, որ ինքը պետք է փոխարինի Չավիին «Բարսելոնայում»: Նա հերքեց այս լուրերը։ Եվ մենք պետք է ընդունենք նրա խոսքը: Այսօր շատ բան է փոխվել, և այժմ «Արսենալը», կարծում եմ, ավելի ուժեղ է, քան «Բարսելոնան»: 15 տարի առաջ ցանկացած խաղացող կամ մարզիչ ցանկանում էր լինել «Ռեալում» կամ «Բարսայում»: Հիմա իրավիճակը փոխվել է։ Հիմա, սկզբունքորեն, նախընտրելի կլինի աշխատել «Արսենալի» ֆուտբոլիստների, քան «Բարսելոնայի» խաղացողների հետ»,- Մերսոնի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Միկել Արտետան կարող է հեռանալ «Արսենալից» և գլխավորել «Բարսելոնան»։
Այնուամենայնիվ, Արտետան հերքել էր այս տեղեկությունը և ասել, որ կմնա լոնդոնյան ակումբում։