Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է Չավիի՝ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին լուրը։ Նա նշել է, որ չի հասկանում 44-ամյա մասնագետի կայացրած որոշումը։
«Կարծում եմ՝ նա իր մասին էր մտածում, ոչ թե «Բարսայի» մասին։ Նա ապշած տեսք ուներ։ Դա նրա ուժերից վեր էր։ Չավին մանկուց եղել է «Բարսելոնայում»: Երբ թիմը պարտվում է կամ վատ է խաղում, դու՝ մարզիչ ես, տանջվում ես։ Մի՞թե նա չգիտեր սա: Լապորտայի շրջապատում կան մարդիկ, որոնք ասում են, թե ինչի մասին մտածել ասուլիսից առաջ։ Եթե մարզիչը ցանկանում է խոսել այս մասին, թող անմիջապես հեռանա։ Այն, որ նա այս կերպ հայտարարեց իր հրաժարականի մասին, ոչ մեկին օգուտ չի բերի»,- ասել է Գուտին։
Չավին ակումբը գլխավորում է 2021 թվականի աշնանից։ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը 44 միավորով 4-րդ տեղում է: