Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Սթիվեն Բերգվեյնով, ով համարվում է իսպանական «Գրանադայի» ֆուտբոլիստ Բրայան Սարագոսային այլընտրանքը, հայտնում է ESPN-ը։
«Բավարիան» արդեն պայմանագիր է ստորագրել Սարագոսայի հետ՝ ամռանը գերմանական ակումբին միանալու պայմանով, սակայն մյունխենցիները ցանկանում են տրանսֆերն իրականացնել այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Գրանադան» լրացուցիչ փոխհատուցում է պահանջել տրանսֆերն այժմ ձևակերպելու համար։ Այդ պատճառով գերմանական ակումբը սկսել է հետաքրքրվել Բերգվեյնով, սակայն «Այաքսն» էլ իր հերթին չի ցանկանում թիմի առաջատարին կորցնել տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։
Ընթացիկ մրցաշրջանում Բերգվեյնը «Այաքսի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։