«Նոթինգհեմ Ֆորեսթի» և Շոտլանդիայի հավաքականի 27-ամյա կենտրոնական պաշտպան Սքոթ Մաքքենան մրցաշրջանը կշարունակի դանիական «Կոպենհագենում»։
Ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Դանիայի մայրաքաղաքի թիմում։
Մաքքենան «Նոթինգհեմ Ֆորեստ» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Նոթինգհեմի» կազմում մասնակցել է վեց հանդիպման բոլոր մրցաշարերում։ Մաքքենան Շոտլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։