«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պատմել է, թե ինչպես է անցել լոնդոնյան թիմում իր առաջին տարին։
«Թիմում առաջին վեց ամիսները դժվար էին ինձ համար: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակը շատ ավելի լավն էր։ Ինձ շատ է օգնել այն փաստը, որ ներկայիս մարզչական շտաբը խոսում է իսպաներեն։
Ես աշխատում եմ իմ լավագույն մակարդակին հասնելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ արդարացնել ակումբի սպասելիքները»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում Absolute Chelsea-ն։
Ֆերնանդեսը «Չելսի» է տեղափոխվել «Բենֆիկայից» անցյալ տարվա հունվարին 121 միլիոն եվրոյի դիմաց: